Ոչինչ չի խոչընդոտի, որ արտախորհրդարանական ուժերը համախմբվեն Արթուր Վաեցյանի շուրջ
Politics«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի համոզմամբ Հայաստանին պետք են իշխանություններ, որոնք զերծ կմնան կեղծ և ֆեյքային օրակարգերից, գործելաոճից և գործիքակազմից։
Բացի այդ, Վանեցյանի համոզմամբ Հայաստանին պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի իրական կյանքի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ և իրականում կպայքարի առկա ներքին ու արտաքին մարտահրավերների չեզոքացման դեմ:
Ժողովրդը հոգնել է բաժանարար գծերից, ուստի ձգտում է ունենալ այնպիսի իշխանություն, որը կհամախմբի հասարակությանը՝ երկրի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար, կլուծի ճգնաժամերը, այլ ոչ թե իր գործունեությամբ կստեղծի խառնաշփոթ ու ճգնաժամ:
Հասարակությունը իրական առաջնորդի կարիք ունի, ում կհաջողվի համախմբել արտախորհրդարանական ուժերին: Իրադարձությունները փաստում են, որ այսօրվա դրությամբ այդ ուժը «Հայրենիք» կուսակցությունն է՝ քաղաքական ուժի առաջնորդ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ: