Մինչև մայիսի 9-ը ամեն ինչ կավարտվի. Հռոմի Պապը՝ ռուս֊ուկրաինական պատերազմի մասին
InternationalՀռոմի պապ Ֆրանցիսկոսը պնդում է, որ ռուսական զորքերը մտադիր են մինչև մայիսի 9-ը դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։ Երեքշաբթի կեսօրին նա հայտարարեց, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը պետք է ավարտվի մինչև մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը։ Ֆրանցիսկոսի խոսքով՝ նման տեղեկություն ունի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ով իբր գաղտնի տեղեկություններ է ստացել Մոսկվայի Կրեմլից, գրում է autoparus֊ը։
«Օրբանն ինձ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ռուսները պլան ունեն, և որ ամեն ինչ կավարտվի մայիսի 9-ին: Հուսով եմ, որ դա այդպես է, այնպես որ, մենք այս օրերին կհասկանանք էսկալացիայի արագությունը»,- ասել է Հռոմի պապը: