Կոնվերս Բանկի և Մաստերքարդի համատեղ ակցիայի հաղթողները հանգստի սերտիֆիկատներ են ստացել
EconoмицсԿոնվերս Բանկում ամփոփել են Մաստերքարդ միջազգային վճարային համակարգի հետ իրականացված ակցիայի արդյունքները: Ակցիայի շրջանակում Բանկն իր Մաստերքարդ քարտապաններին էր առաջարկել սեպտեմբերի 1-ից նոյեմբերի 30-ը ներառյալ կատարել անկանխիկ գնումներ և ստանալ նվերներ: Ամենաակտիվ 20 քարտապանների համար որպես խրախուսում նախատեսվել էր Հայաստանում ընտանեկան (2 մեծահասակ և 2 երեխա) 3-օրյա հանգստի սերտիֆիկատ, իսկ մյուս մասնակիցների համար՝ մինչեւ 30.000 դրամի cashback-ը:
Cashback-ի գումարները մասնակիցներին փոխանցվել էին նախորդ տարեվերջին: Ընդհանուր առմամբ, մոտ 1600 հաճախորդի վերադարձվել է շուրջ 12 մլն դրամ: Իսկ ընտանեկան հանգստի վայրը՝ Դիլիջան կամ Ծաղկաձոր, խաղարկության միջոցով ընտրել են հենց հաղթողները՝ օրերս կայացած միջոցառման ժամանակ:
«Արդեն մի քանի տարի մասնակցում եմ Կոնվերս Բանկի՝ անկանխիկ գնումների խրախուսմանն ուղղված ակցիաներին և հաղթում: Բանկի ակցիաները հետաքրքիր են ու չկրկվող, խորհուրդ եմ տալիս պարտադիր մասնակցել դրանց»,- ասաց հանգստի սերտիֆիկատ ստացած հաճախորդներից մեկը՝ Արտակը:
Կոնվերս Բանկն առաջիկայում ևս հանդես կգա նոր, հետաքրքիր ակցիաներով և լոյալության ծրագրերով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: