Երևանում բացվեց Յունիբանկի «Հայրենիք» մասնաճյուղը
SocityԵրևանում բացվեց Յունիբանկի թվով 56-րդ մասնաճյուղը: «Հայրենիք» նորաբաց մասնաճյուղի հասցեն է՝ Գարեգին Նժդեհ 34, 4/1:
Մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և հաճախորդներին՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց, տրամադրելու է բանկային բոլոր ծառայությունները՝
- ավանդների ընդունում,
- սպառողական և բիզնես վարկավորում,
- դրամական փոխանցումներ,
- Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
- հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
- ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում և այլն:
Մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով: Ընդարձակ և հարմարավետ սպասարկման սրահը հագեցված է հերթերի կառավարման համակարգով և վճարային տերմինալով՝ ինքնուրույն սպասարկման համար: