Իլոն Մասկը ձեռք է բերել Twitter-ի բաժնետոմսերի 9,2 տոկոսը՝ մոտ 3 մլրդ դոլար արժողությամբ
InternationalԻլոն Մասկը ձեռք է բերել Twitter-ի բաժնետոմսերի 9,2 տոկոսը, ըստ արժեթղթերի մասին ամերիկյան հռչակագրի, հայտնում է BBC-ն։
Այս լուրի հետ կապված՝ Twitter-ի բաժնետոմսերը նախաշուկայական սակարկումներում մոտ 25 տոկոսով աճել են:
Tesla-ի հիմնադիրը մարտի 14-ին Twitter-ի 73 486 938 բաժնետոմս է գնել, ըստ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովի տվյալների:
Փաթեթի արժեքը 2,89 մլրդ դոլար է։
Ձեռք բերված բաժնետոմսերի շնորհիվ նա դառնում է ընկերության խոշորագույն բաժնետերերից մեկը, եւ նրա մասնաբաժինը չորս անգամ գերազանցում է Twitter-ի հիմնադիր Ջեք Դորսիի 2,25 տոկոս բաժնեմասին։
Մասկը Twitter-ի մշտական օգտատեր է։ Նա ունի ավելի քան 80 մլն հետեւորդ, չնայած վերջերս ասել է, որ «լրջորեն մտածում է» նոր սոցիալական ցանց ստեղծելու մասին: