Իրավաբաններն ԱԺ-ի դիմաց պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլատրել խաղաղ ցույցերի անցկացումը (ուղիղ)
Մի խումբ իրավաբաններ այս պահին Ազգային ժողովի դիմաց են, նրանք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը։
Նրանց խոսքով տեղը պատահական չեն ընտրել, քանի որ այսօր պատգամավորներն են լիազորված վերացնելու այս սահմանափակումը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ դրություն է հաստատվել մարտի 16-ից՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված։
Ըստ ՀՀ պարետի որոշման՝ այս ընթացքում արգելվում են բոլոր տիպի հավաքները։