Խորամանկություններ, որոնք կօգնեն ցածրահասակ աղջիկներին ավելի բարձրահասակ երևալ
SocityՊարզվում է՝ գոյություն ունեն զանազան տեխնիկաներ, որոնց շնորհիվ հնարավոր է վիզուալ քիչ ավելի բարձրահասակ երևալ։
Անհատական ոճաբան և իմիջմեյքեր Մերի Հովհաննիսյանը 1or.am-ի հետ զրույցում բացահայտել է մի քանի խորամանկություններ, որոնք կօգնեն ցածրահասակ աղջիկներին ավելի բարձրահասակ երևալ.
Ի՞նչ կրել․
Մոնոխրոմ։ Մոնոխրոմը, հագուստի մեջ մեկ գույն կամ մեկ գույնի տարբեր երանգները կիրառելն է։ Մոնոխրոմի շնորհիվ սիլուետում հորիզոնական բաժանող գծեր չեն ստեղծվում, դրա համար էլ, հասակը ավելի ձգված է երևում։
Մինի։ Ցածրահասակ, նիհար և գեղեցիկ ոտքեր ունեցող կանայք հանգիստ կարող են մինի կրել։ Կարճ մինին ոտքերն ավելի երկար կդարձնի։
Բարձր գոտկատեղով տաբատներ, կիսաշրջազգեստներ կամ շորտեր։ Բարձր գոտկատեղը երկար ոտքերի էֆեկտ է առաջացնում։
Ուղղահայացներ, եռանկյունագծեր կամ V-ձև բացվածք։ V-ձև բացվածքը վիզուալ երկար է դարձնում պարանոցը, իսկ ուղղահայացները կամ եռանկյունագծերը։ Օրինակ՝ մի մեկ գույնի հագուստի վրայից կրում եք այլ գույնի վերարկու կամ ժակետ, ապա այդ գծերը տեսողական խաբկանք են ստեղծում, որը թե՛ ավելի նիհար է ցույց տալիս, թե՛ ավելի բարձրահասակ։
Ի՞նչ չկրել․
Մեծ գրպաններով, մեծ կոճակներով և խոշեր պրինտերով հագուստ։ Այս մեծ դետալների ֆոնին դուք ավելի փոքր եք երևալու։ Եթե չեք ցանկանում նմանվել մատնաչափիկի, ընտրեք ավելի փոքր դետալներով և նախշերով հագուստ։
Մաքսի զգեստներ կամ կիսաշրջազգեստներ։ Նույնիսկ եթե այդ զգեստը միագույն է, առանց դետալների, ապա միևնույն է, դուք կկորչեք այդ զգեստի ֆոնին։ Սա հաճախ հանդիպող սխալներից է, որ տեսնում եմ զանազան խնջույքների և արարողությունների ժամանակ։ Սկզբում սրահ է մտնում քայլող զգեստը, հետո նոր մարդիկ տեսնում են զգեստի մեջ եղած անձին։ Եթե չեք ցանկանում, որ ձեր զգեստը ձեզնից առաջ ընկնի, ապա կրում եք միդի, կամ մինի, եթե չեք կարող կամ չեք ցանկանում, ապա մաքսին պետք է լինի բաց գույնի, դիմացից բացվածքով, կամ երկար վզի բացվածքով։
3. Կոնտրաստային համադրություններ, որոնք կազմվածքը բաժանում են հորիզոնական մասերի։ Օրինակ՝ սև տաբատ և սպիտակ վերնաշապիկ, կարմիր տոպ և կապույտ կիսաշրջազգեստ և այլն։ Ինչո՞ւ։ Որովհետև գույները մասնատում են ձեր կառուցվածքը և բաժանում մի քանի կարճ մասերի։
4. Oversize վերարկուներ և պիջակներ։ Այս պարագայում կստանաք նույն էֆեկտը, ինչ մաքսի վերարկու կամ հագուստ կրելուց։ Կկորչեք հագուստի մեջ և տպավորություն կստեղծվի, որ այդ հագուստը դուք վերցրել եք ձեր բարձրահասակ ընկերուհուց։ Վերջապես մազերը։ Երկար ու փարթամ մազերը իրոք շատ գեղեցիկ են, բայց եթե դուք փոքրահասակ եք, ապա երկար մազերի ֆոնին դուք ավելի ցածր եք երևալու։
Մարիամ Նալբանդյան