Ջեն Փսակին մտադիր է հեռանալ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից. ԶԼՄ-ներ
InternationalԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին մտադիր է այս տարվա գարնանը հեռանալ Սպիտակ տնից եւ աշխատանքի անցնել MSNBC հեռուստաալիքում: Այս մասին ուրբաթ հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Աղբյուրի տվյալներով՝ Փսակին դեռեւս պաշտոնապես չի տեղեկացրել Սպիտակ տանն իր հեռանալու մասին: