Տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ. ԱԻՆ
Socity2022թ. մարտի 23-ից 30-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ։
Մարտի 23-ին Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 9 կմ արևելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Աշոցք, Սիզավետ և Ղազանչի գյուղերում՝ 3 բալ, Լոռու մարզի՝ Տաշիր, Ալավերդի, Վանաձոր քաղաքներում և Պաղաղբյուր գյուղում, ինչպես նաև Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Մարտի 24-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 18 կմ հյուսիս-արևելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում և Լոռու մարզի Պաղաղբյուր գյուղում 3-4 բալ ուժգնությամբ։
Իսկ տարածաշրջանում 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ:
Մարտի 23-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 12 կմ հարավ-արևմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
Մարտի 25-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 27 կմ հյուսիս-արևելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
Ավելին՝ այստեղ