Ինչո՞ւ են Նատալյա Ռոտենբերգին ազատել Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնից
SocityՆատալյա Ռոտենբերգը այլևս չի հանդիսանում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի փոխնախագահ և ՀՄՖ-ն դադարեցնում է նրա հետ համագործակցությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Ռոտենբերգն այս պաշտոնում նշանակվել էր այս տարվա փետրվարին, և, ըստ էության, ֆեդերացիայի հետ վերջինիս համագործակցությունն ընդամենը մեկ ամիս տևեց:
Հատկանշական է, որ հայտարարությունը տարածելուց որոշ ժամանակ անց ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում գրառում էր տեղադրվել՝ «Հայաստանի Մարմնամարզության ֆեդերացիան ապաքաղաքականացված կառույց է»:
1or.am-ը փորձեց ճշտել, թե որն է Ռոտենբերգի հետ համագործակցությունը դադարեցնելու պատճառը.
«Պատճառը մենք արդեն գրել ենք մեր էջում: Մանրամասներն իմանալու համար կարող եք հետևել մեր էջին»,- պատասխանեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:
Հարցին, թե ու՞մ նախաձեռնությամբ է դադարեցվել համագործակցությունը, մեզ պատասխանեցին, որ համագործակցությունը դադարեցնելու նախաձեռնությունը եղել է ֆեդերացիայինը:
Իր հերթին Նատալյա Ռոտենբերգը ֆեյսբոուքյան գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է.
Մարիամ Նալբանդյան