Եռաբլուրի շիրիմները թարմ են, Քարագլխում մարտեր են, գտնվում է գեթ մեկ սալյուտ խփող ստահակ. Նազարյան
SocityՀենց նոր քաղաքում հրավառություն էր, դրանից ժամեր առաջ նահատակ հերոս տղերքի ուղեղը մթագնաց որոշ մայրեր, կանայք հաց են կիսել նրա հետ ով ուղիղ պատասխանատու է ողբերգության համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Սիրելի հայրենակիցներ, գիտեք, որ ոչ բոլորն են սալյուտ խփում, ավելին, մեծամասնությունը չի խփում։ Հերոս տղերքի մայրերի ճնշող մեծամասնությունն իրենց արժանապատիվ է պահում։
Միաժամանակ ուզում եմ ասել, որ եթե այսօր, երբ Եռաբլուրի շիրիմները թարմ են, երբ Քարագլխում մարտեր են, գտնվում է գեթ մեկ սալյուտ խփող ստահակ, ուրեմն մենք լուրջ խնդիր ունենք, եթե պատերազմի պատասխանատուի հետ հերոսի գոնե մեկ մայր հաց է կիսում ու անգամ շնորհակալություն հայտնում, ապա մենք մեծ կեղտի մեջ ենք։
Նահատակ հերոս տղերք, ներող եղեք եւ սալյուտ խփողների եւ խաբեբաների որոգայթում հայտնված ձեր ծնողների հանդեպ ու ներեք մեզ բոլորիս»,֊գրել է Նազարյանը։