Ինչ վիճակ է այս պահին Խրամորթում
SocityԱսկերանի շրջանի Խրամորթ գյուղում այս պահին իրադրությունը հանգիստ է: «Փաստինֆո»-ին հայտնեց Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը.
«Ներկա դրությամբ Խրամորթում հանգիստ է, հրետակոծություն չկա, կրակոց չկա, ամեն ինչ խախանդ է, ամեն ինչ լավ է, սրանից ավել ոչինչ չեմ կարող ասել»,-մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը՝ չցանկանալով այլ մանրամասներ հայտնել:
Հիշեցնենք՝ Արցախի ՊԲ-ն հայտնել է, որ մարտի 26-ին, ժամը 11:00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի արևելյան սահմանագոտու ուղղությամբ, ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող տարածքում: