Ռուս սահմանապահներն անցակետ են դրել Ներքին Հանդ գյուղի մոտ․ Պապիկյանի պարզաբանումը
VideosՆերքին Հանդ մտնելիս ռուս սահմանապահներն ինչ-որ անցակետ են տեղադրում։ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Մարդիկ ինձ հարցնում են՝ դա ի՞նչ անցակետ է, միգուցե սա մեծ պլանի ինչ-որ հատված է»,- պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին դիմեց Աննա Գրիգորյանը։
Պապիկյանն ասաց․ «Դա Ներքին Հանդ տանող անցակետ չէ, դա ճանապարհի վերահսկողության համար է։ Ես ինքս եղել եմ Ներքին Հանդում, տեղակայման վայրում։ Այո, դա ժամանակ առ ժամանակ, օրվա մեջ մի քանի անգամ երթևեկող սահմանապահ զորքերի մասին է խոսքը, այստեղ որևէ խնդիր չկա։ Որևէ մեկի համար համայնք մտնելը խոչընդոտ չէ։ Անցակետը, եթե ձեր դիտարկմամբ նայենք, պիտի մարդուն ստուգեն, բայց նման բան չի լինելու։ Եթե կլինի ինչ-որ մեկի կողմից, խնդրում եմ տեղեկացնել, որովհետև որևէ մեկը դրա իրավունքը չունի։ Եվ չկա նման անհրաժեշտություն, որ այդ համայնքի ճանապարհին լինի անցակետ, դա ուղղակի խաչմերուկ է, այդ խաչմերուկը դիտարկվում է ողջ ճանապարհի երկայնքով։ Այդ խաչմերուկից դիտարկվում են նաև հակառակորդի դիրքերը»։