«Հրապարակ». Ո՞վ է ձեւավորելու նախագահականի աշխատակազմը
Press«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթից ավելի է՝ Վահագն Խաչատուրյանը ստանձնել է հանրապետության նախագահի պարտականությունները` մարտի 13-ին պաշտոնապես երդվեց: Սակայն մինչ օրս նախագահականի աշխատակազմը չի ձեւավորվել: Ընդամենը նախագահի մեկ օգնական է նշանակվել` ի դեմս Արմեն Ներսիսյանի: Ո՛չ աշխատակազմի ղեկավար կա, ո՛չ խորհրդականներ, ո՛չ ռեֆերենտներ: Արմեն Սարգսյանի աշխատակազմի մի մասը հեռացել է վերջինիս հետ, ոմանք ավելի ուշ ազատվեցին:
Տեղեկություններ են պտտվում, որ նախագահն ինքը չի ձեւավորելու իր աշխատակազմը, նա ավելի շատ է անգլիական թագուհու կարգավիճակում լինելու, քան Արմեն Սարգսյանն էր: Խոսվում է, որ առաջիկայում Փաշինյանը նախագահի աշխատակազմի ղեկավար կնշանակի իր նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, ում ամիսներ առաջ ազատել էր:
Երեկ մենք փորձեցինք զրուցել Նաիրի Սարգսյանի հետ, ով օրեր առաջ Դուբայում հանգստանում էր եւ ասում, որ ուզում է բիզնեսով զբաղվել, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում