Շատերի եկամտի միակ աղբյուրը կարող է «ցամաքել». «Փաստ»
Press«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին օրերին ակտիվ տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզում շահագործվող «Թեղուտ» հանքավայրը դադարեցրել է իր գործունեությունը: Սկզբնական շրջանում, ըստ պաշտոնական մեկնաբանությունների, նախատեսվում էր աշխատանքները դադարեցնել միայն երկու շաբաթով։ Նշվում էին նաև տարբեր պատճառներ: Ըստ ԶԼՄ-ներին տված պաշտոնական պատասխանի, «Թեղուտի» աշխատանքները դադարեցվում էին ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, սակայն շրջանառվում էր նաև ՌԴ-ի և ռուսաստանյան կազմակերպությունների նկատմամբ իրականացվող պատժամիջոցների հանգամանքը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, «Թեղուտի» աշխատանքների դադարեցումը չի սահմանափակվի նշյալ կարճ ժամկետով:
Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ, հնարավոր է՝ ապրիլի 1-ից պաշտոնապես հայտարարվի անորոշ ժամկետով գործունեությունն ընդհանրապես կասեցնելու մասին: Ավելին, եթե հիմա աշխատակիցներին ասվել է, որ մասամբ վճարվելու են հարկադիր պարապուրդի համար, ապա հետագայի համար մեծ անորոշություն կա, և չի բացառվում, որ բազմաթիվ մարդիկ մնան գործազուրկ: Այս հանգամանքը հատկապես Ալավերդիում և շրջակա գյուղերում, բառիս բուն իմաստով, խուճապային տրամադրություններ է ստեղծել, քանի որ առանց այն էլ ճգնաժամային իրավիճակում շատերի եկամտի միակ աղբյուրը կարող է «ցամաքել»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում