Չինարի և Այգեպար գյուղերի հատվածում ինտենսիվ մարտերի վերաբերյալ տեղեկությունները համապատասխանու՞մ են իրականությանը
SocityԱզատագրում ժողովրդական շարժման ֆեյսբուքյան էջը գրառում էր կատարել այն մասին, թե դիրքերից ստացված տեղեկության համաձայն՝ անցած գիշեր ինտենսիվ մարտեր են եղել Չինարի և Այգեպար գյուղերի հատվածում:
«Բացի այդ, թշնամու դիրքերում մշտապես ակտիվ շարժ է նկատվում։ Թշնամին միանգամայն բացահայտ կերպով պատրաստվում է գործողությունների»,- ասված է գրառման մեջ։
1or.am-ը կապ հաստատեց Չինարիի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանի հետ՝ ստուգելու տեղեկատվության իսկությունը: Սաղոյանի խոսքով՝ լուրեը չեն համապատասխանում իրականությանը.
«Չկա այդպիսի բան: Վիճակը նորմալ է, խաղաղ, հանգիստ: Ոչ մի բան էլ չկա, պրովոկացիոն լուրեր են»:
Լուրերի ճշմարտացիությունը փորձեցինք ճշտել նաև Այգեպարի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանի հետ, սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել վերջինիս հետ:
Մարիամ Նալբանդյան