«Flight». Լույսի արագությամբ փոխանցումներ բոլոր մեսինջերներով
SocityԱրարատԲանկի տեխնոլոգիապես հագեցած միանգամայն նոր AraratMobile հավելվածն առաջարկում է գումարների փոխանցման նոր գործիք՝ «Flight», որը հնարավորություն է տալիս կատարել 1000 ՀՀ դրամից մինչև 1,000,000 ՀՀ դրամի և համարժեք արտարժույթի չափով փոխանցումներ WhatsApp, Viber, Messenger, SMS, Mail, Skype, Telegram և այլ մեսինջերներով ինչպես ԱրարատԲանկի, այնպես էլ ԱրՔա համակարգի անդամ բանկերի քարտերին։
ԱրարատԲանկի Թվային բանկային ծառայությունների վարչության ղեկավար Գայանե Ստեփանյանը ներկայացրել է «Flight»-ի մի շարք առավելությունները՝ նշելով, որ «Flight»-ը գործարկվել է AraratMobile հավելվածի նոր տարբերակի հետ միաժամանակ դեռ անցած տարվա նոյեմբերի 15-ից՝ չնայած հավելվածի «beta» տարբերակը գործել է դեռևս սեպտեմբերի 16-ից։ Նոր փոխանցման գործիքը հուսալի է և լիովին անվտանգ, քանի որ ուղարկողը և ստացողը որևէ անձնական տվյալ պարունակող տեղեկատվությամբ չեն փոխանակվում։ Եթե խոսենք ավելի պարզ լեզվով, ստացողն ուղարկողին չի տրամադրում, իսկ վերջինս չի պահանջում քարտի վրա դաջված նիշերը և քարտի դարձերեսին նշված CVV կոդը՝ նշելով միայն փոխանցման ենթակա գումարի չափը։ «Flight»-ի էջում ուղարկողը պարզապես ընտրում է ելքագրվող հաշվեհամարը, համապատասխան դաշտում լրացնում փոխանցման ենթակա գումարը և, սեղմելով «փոխանցել» կոճակի վրա, գեներացնում է հղումը և փոխանցում այն ստացողին տարբեր մեսինջերներով՝ WhatsApp, Viber, Messenger, SMS, Mail, Skype, Telegram և այլն։ Ստացողն ընդամենը սեղմում է հղման վրա՝ հավաքելով իր իսկ քարտի վրա դաջված թվերը, և գումարը վայրկյանների ընթացքում մուտքագրվում է իր քարտին։ Ավելին, ստացողը կարող է լինել այլ բանկի քարտապան, այսինքն փոխանցումները կարող են ստանալ ԱրՔա համակարքի անդամ հանդիսացող բոլոր առևտրային բանկերի քարտապանները։
Փոխանցման համար գործում է 0,3% մրցունակ սակագին, իսկ ծառայությունն օժտված է լույսի արագությամբ, ունի օգտագործողին հարմար և պարզ ինտերֆեյս։
Նշենք, որ դեռ անցած տարվա հոկտեմբերի 19-ին էր ԱրարատԲանկը հանդես եկել հրապարակմամբ, որ նոր հավելվածն օգտագործման մեջ կլինի ավելի արագ և ճկուն՝ հագեցած նոր ֆունկցիոնալ հնարավորություններով։
Այս խոստումն արդեն իրականություն է։