Միակ ելքն իշխանափոխությունն է. Նիկոլն իր «խոստումների տոպրակով» պետք է հեռանա. Արմեն Աշոտյան
VideosԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Այս իշխանությունները շարունակում են ժողովրդի թիկունքում դիվանագիտության ճակատում զարգացումներ առաջ տանել՝ մտցնելով Արցախն ու Հայաստանը թաքուն գործընթացների մեջ, որոնց մասին մենք տեղեկանում ենք «բայրամովներից»:
Արցախի կարգավիճակը կարող է որոշվել «վերևից»՝ առանց ժողովրդի ինքնորոշման իրացման: «Կարգավիճակ» բառը չպետք է մոլորեցնի մեզ:
Իշխանությունները պետք է խոսեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործման և երաշխավորման սկզբունքի մասին:
Ադրբեջանը փորձում է 2 քայլ անել՝
• հայաթափել Արցախը
• դիսկրեդիտացիայի ենթարկել, պատվազրկել ռուսական խաղաղապահ առաքելությունը:
Խաղաղություն չի լինելու: Հայաստանը չի կարող պատրաստվել խաղաղության թնդանոթների տակ:
Դիվանագիտական ճակատում, քանի Նիկոլ Փաշինյանն ու իր վարչակազմը պատասխանատու են արտաքին քաղաքականության ու պաշտպանության համար, ելք չկա:
Միակ ելքն իշխանափոխությունն է: Նիկոլն իր «խոստումների տոպրակով» պետք է հեռանա: