Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ մարտի 14-ից 20-ը
VideosԽՈՅԵՐ
Կհասկանաք, որ ձեր սիրելին ունի տեսակետ, որը տարբերվում է ձեր տեսակետից: Աշխատեք հասկանալ նրան: Հակառակ դեպքում` ձեր ուղիները կհատվեն:
ՑՈՒԼԵՐ
Եղեք հստակ եւ կողմնորոշված: Հասկացեք, թե որն է ճիշտ ճանապարհը, այլապես, միգուցե, բախվեք անհաջողության:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ոչինչ չի կարող այնքան հանգատացնել, որքան աստղերին հաշվելը: Այնպես որ` երեկոյան դուրս եկեք սիրելիի հետ զբոսանքի, մի հանգիստ տեղ նստեք եւ միասին հաշվեք երկնային աստղերին:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին ձեզ երկար կփորձի ինչ-որ բան համոզել: Կամ դուք կզիջեք եւ կհամաձայնեք նրա ասածին, կամ էլ այն կվերածվի երկար բանավեճի: Կարեւորը խուսափեք կոնֆլիկտներից:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր բջջայինը ձեզ բազում անակնկալներ կմատուցի: Կամ շատ ռոմանտիկ հաղորդագրություն կստանաք, կամ էլ` շատ հաճելի ձայնով մի անծանոթ/ուհի ձեզ կզանգահարի… մի խոսքով, տարբերակները շատ են:
ԿՈՒՅՍԵՐ
Փորձեք հարմարավետություն ստեղծել ձեր սիրելիի համար: Դա կարող եք անել նրա համար համեղ ուտեստ պատրաստելով:
ԿՇԵՌՔՆԵՐ
Ուշադիր եղեք օրացույցին: Միգուցե, այս ժամանակաշրջանն առանձնահատուկ է ձեր եւ ձեր սիրելիի համար: Եթե ոչինչ չեք հիշում, միեւնույն է` միասին մի ռոմանտիկ տեղ գնացեք եւ հրաշալի ժամանակ անցկացրեք:
ԿԱՐԻՃՆԵՐ
Ձեր սիրելին կդժվարանա հասկանալ, թե ինչ եք նրանից ցանկանում: Նա, իհարկե, կփորձի հասկանալ ձեզ, բայց շատ լավ կլինի, եթե դուք էլ որոշ հուշումներ տաք նրան:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեզ կթվա, թե ձեր սիրելին ձեզ կես բառից հասկանում է եւ ջանք չեք թափի նրան որոշ բաներ բացատրելու համար: Բայց դա, ընդամենը, ձեզ թվում է: Այնպես որ` փորձեք ավելի մատչելի արտահայտել ձեր միտքը:
ԱՅԾՅԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ձեր սիրելին շատ դժվար ապրումներ կունանա եւ միայն դուք կկարողանաք նրան դժվար վիճակից հանել: Այո, չեք էլ պատկերացնում, թե ինչ հրաշքների եք դուք ունակ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Հարմար շաբաթ է, որպեսզի խանդեք ձեր սիրելիին: Պարտադիր չէ, որ պատճառ լինի դրա համար: Խանդի փոքր չափաբաժինը օգտակար կլինի ձեր երկուսի համար էլ:
ՁԿՆԵՐ
Աշխատեք չլսել այն ամենը, ինչ ձեզ ասում են: Հաճախ մարդիկ նման բան են անում դիմացինին դիտավորյալ ցավ պատճառելու համար: