Պետության գալարներում ծվարած մակաբույծ ասկարիդների մայր-որդն իր քաղաքական մրցակիցներին անվանել է բացիլ. Աշոտյան
ՀՀԿ փախնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ «ՀՀ-ում տարածվում է քաղաքական կորոնավիրուս, որը ի տարբերություն առողջապահականի, կբերի այդպիսի բացիլի հատկանիշ ունեցող քաղաքական եւ հասարակական ուժերի քաղաքական իմաստով մահվան»:
«Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ասուլիսի ժամանակ իր քննադատներին անվանել է բացիլ: Պատկերացնում ե՞ք:
Ցավում եմ, որ ստիպված եմ իր մակարդակին համապատասխան արձագանքել, բայց այլ տարբերակ չի մնում:
Պետության գալարներում ծվարած մակաբույծ ասկարիդների մայր-որդն իր քաղաքական մրցակիցներին անվանել է բացիլ:
Երկրի ճիճվաթափության գործընթացը սկսված է, և ժողովուրդն ի վերջո ազատվելու է իր լավատեսությունը մինչև վերջին կաթիլը ծծած այս պառազիտներից:
Հ.Գ. վայ, անտիբիոտիկս գլխիդ, հաա...»,- գրել է Աշոտյանը: