ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Պեսկովի կնոջ և երեխաների նկատմամբ
InternationalԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ և երեխաների նկատմամբ, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում Ռուսաստանի Դաշնության Պետդումայի 12 պատգամավորների նկատմամբ, ովքեր ջանքեր են գործադրել այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու, ինչպես նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կնոջ և չափահաս երեխաների նկատմամբ», - ասել է Պրայսը: