Ադրբեջանն ու Իրանը պայմանավորվել են Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին
InternationalԱդրբեջանի և Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել այսպես կոչված` «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի» և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին, հայտնում է Sputnik Ադրբեջանը։
Փաստաթղթի նպատակը Նախիջևանի հետ նոր երկաթուղային և ճանապարհային կապեր հաստատելն է, ինչպես նաև կապի և էլեկտրամատակարարման գծեր անցկացնելը: Այս նպատակին հասնելու համար նախատեսվում է Արաքս գետի վրայով կառուցել չորս կամուրջ (երկու ճանապարհային և երկու երկաթուղային), ինչպես նաև կապի և էներգետիկ ենթակառուցվածքներ։
Ադրբեջանական կողմից հուշագիրը ստորագրել է փոխվարչապետ, հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը, իսկ իրանական կողմից՝ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, հանձնաժողովի համանախագահ Ռուստամ Ղասեմին։
Մարտի 11-ին Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական հանձնաժողովի 15-րդ նիստը։