Ռուսաստանի ԶՈւ-ն, ԼԺՀ-ն և ԴԺՀ-ն վերահսկողության տակ են վերցրել յոթ բնակավայր. ՌԴ ՊՆ
VideosՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների զորքերի խմբավորումը վերահսկողության տակ են վերցրել յոթ բնակավայր։
Կոնաշենկովը մանրամասնել է, որ Մարիուպոլում «լռության ռեժիմի» ավարտից հետո ԴԺՀ-ի ստորաբաժանումները առաջ են անցել ևս 800-900 մետրով։
Օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի ռմբակոծիչ և գրոհային ինքնաթիռները ոչնչացրել են 32 ռազմական օբյեկտ, մասնավորապես՝ ուկրաինական զենքի և տեխնիկայի կենտրոնացման 23 տարածք, վառելիքի երկու պահեստ և երեք ռադիոտեղորոշիչ կայան։ Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել է ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 2581 օբյեկտ՝ Ուկրաինայի Զինված ուժերի 90 հրամանատարական կետ և կապի կենտրոն, 123 զենիթահրթիռային Ս-300, Բուկ Մ-1 և Օսա, 81 ռադիոլոկացիոն կայան, ինչպես նաև 897 տանկ, 336 դաշտային հրետանի և ականանետ, 95 բազմակի հրթիռային կայան, 662 միավոր հատուկ ռազմական տեխնիկա։