Թուրքիայի ՊՆ նախարարը սպառնացել է, որ զորք կմտցնի Հայաստան, եթե…
InternationalՄենք այլեւս անկախ պետություն չենք, Նիկոլ Փաշինյանը սարքում է այն պետությունը, որը հաշվետվություն է տալիս Թուրքիայի առջեւ: Այս մասին «Պրեսինգ» հաղորդաշարի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Հիշեք փետրվարյան իրադարձությունները, երբ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն սպառնաց: Օնիկ Գասպարյանի հետագա գործողությունները չարվեցին այն պատճառով, որովհետեւ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնաց եւ զանգել էր Ռուսաստանի պաշտպանության նախարարին: Այնտեղից բան էին արել, որ բանակը չպետք է խառնվի քաղաքական գործընթացներին: Նա ասաց, որ Թուրքիան զորք կմտցնի Հայաստան, եթե Փաշինյանի իշխանությանը վտանգ սպառնա, Թուրքիան հնարավոր է այդ մարդկանց անվանի տեռորիստ ու զորք մտցնի»,-ասաց նա: