Հայտնի հայ կանայք, ովքեր ունեն նաև օտար արմատներ
VideosԵլենա Բորիսենկո
Դերասանուհու պապիկի հայրը Կուբանի կազակ է եղել, իսկ մայրը՝ Սիբիրի ռուս կազակ։
«Պապս շատ է սիրել իր մորը եւ իրեն ռուս է համարել։ Մնացած բոլորը հայ են։ Ես ծնվել եմ Երեւանում, հայուհի՝ ռուս պապիկով։ Հենց հայրենիքի հանդեպ սերն է եղել պատճառներից մեկը, որ հրաժարվել եմ ВГИК-ում ուսում ստանալուց, ինչի համար շատ տարիներ անց ափսոսում եմ։
Այսօրվա դրությամբ ավելի հեշտ է Հայրենիքը հեռվից սիրել»,- մի առիթով պատմել է Ելենան։
Դիանա Մալենկո
Հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոն ծնվել է Դիլիջան քաղաքում:
Հայրական կողմից ուկրաինացի է, մայրական կողմից՝ հայ:
«Պապիկս ուկրաինացի է եղել։ Պատերազմի ժամանակ հոսպիտալացվել է Հայաստան, որտեղ և ծանոթացել է տատիկիս հետ։
Հայրական կողմից ուկրաինացի ենք, այստեղից էլ և ազգանունս` Մալենկո»,-պատմել է Դիանան։
Էմմա Սապունջյան
Էմմայի երակներում հայի ու բելառուսի արյուն է հոսում: Նրա հորական տատիկն ազգությամբ բելառուս է:
Դա արտացոլվում է նաև դերասանուհու արտաքին տեսքում: Կապույտ, կանաչ, մոխրագույն՝ Էմմայի աչքերի գունապնակն է, որն փոխվում է օրվա տարբեր ժամերին.
«Ինձ անընդհատ հարցնում են՝ լինզա ե՞ս դնում, ասում եմ ոչ՝ աչքերիս բնական գույնն է, ժառանգել եմ հայրկիցս, մորական տատիկս ևս կանաչաչյա է»,- հարցազրույցներից մեկում խոստովանել է դերասանուհին։
Սիրուն Մինաս
Արտաքնապես հային չնմանվող Սիրուն Մինասը ծնվել է Նիգերիայում։ Նրա հայրը հայ է, ժամանակին բնակվել է Հնդկաստանում, մայրը` նիգերիացի։Հայրը եղել է գինեկոլոգ-վիրաբույժ, մայրը՝ մաթեմատիկոս։
Նրանք ծանոթացել են Նիգերիայում, որտեղ էլ ամուսնացել են։ 1994 թվականին ընտանիքը տեղափոխվել է Հայաստան և Մեղիրում հիմնել հիվանդանոց։ 9 տարի անց ընտանիքը տեղափոխվել է Երևան։
«Երբ աշխատանքի ժամանակ հիվանդին 10 րոպե բացատրում եմ, թե ինչ պետք է անի, միակ արձագանքն այն է, որ զարմացած ասում է` դու հայերեն ես խոսում։ Պարզվում է` նա 10 րոպե ինձ չի լսել։ Փողոցում քայլելիս էլ շատերը կարծում են, որ չեմ հասկանում և ինչ ասես չեն խոսում, երբ ասում եմ` ես հասկանում եմ ձեզ, «մանթրաշ» են ընկնում»,- իր հարցազրույցներից մեկում մի առիթով անկեղծացել է Սիրունը։