ԱրարատԲանկը հանդես կգա որպես «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի պարտատոմսերի շուկա ստեղծող
Socity2022 թվականի փետրվարի 14-ին «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից թողարկված և ԱրարատԲանկի կողմից տեղաբաշխված անվանական արժեկտրոնային դրամային պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայում սույն թվականի մարտի 9-ին։
Հիշեցնենք, որ դրամային պարտատոմսերի անվանական արժեքը 10 հազ. ՀՀ դրամ է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ արժեկտրոնային տոկոսադրույքը՝ տարեկան 12%։ Տեղաբաշխվել է 1,400,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով 140,000 հատ դրամային պարտատոմս։ Թողարկված պարտատոմսերին շնորհվել է AMFNCAB27ER1 ծածկագիրը, որոնք ընդգրկվել են պարտատոմսերի հիմնական՝ Abond ցուցակում։
««ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ի անվանական, արժեկտրոնային պարտատոմսերը հասանելի կլինեն երկրորդային շուկայում սույն թվականի մարտի 9-ից»,- նշել է ԱրարատԲանկի Ներդրումային ծառայությունների վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։