Իրավիճակը վատթարանում է. ՌԴ ՊՆ-ն հրատապ հաղորդագրություն է տարածել
InternationalՌուսաստանի Պնախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը ներկայացրել է մանրամասներ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող ռազմական հատուկ գործողության ընթացիկ դրության մասին։ Համաձայն այդ տեղեկատվության, ԼԺՀ ուժերը դուրս են եկել Կրասնի Լիմանի, Յամպոլի, Պրիվոլյեի մատույցներ եւ շարունակում են գրոհը Կրամատորսկի ուղղությամբ։ ԴԺՀ ուժերը վերահսկողություն են սահմանել չորս բնակավայրի հանդեպ, սեղմելով պաշարման օղակի Մարիուպոլի շուրջ։ Ռուսական ուժերը իրենց վերահսկողությունն են հաստատել Վերխնայա Կրինիցա, Կոմսոմոլսկոյե, Չիստոպոլյե, Նովոպոլտավկա եւ Տրուժնեւո բնակավայրերի հանդեպ։ Էներգոդար քաղաքը վերցվել է ռուսական հսկողության տակ։ Ռոսգվարդիայի մարտիկները երեկ գիշեր հարձակման են ենթարկվել ուկրաինական դիվերսիոն խմբի կողմից էլեկտրակայանի հարեւանությամբ։
Պատասխան կրակով՝ ուսումնավարժանքային կենետրոնում գտնվող դիվերսանտների կրակակետերը լռեցվել են։ Շենքից հեռանալու ընթացքում ուկրաինացի դիվերսանտները հրդեհել են ուսումնավարժական կենտրոնի մասնաշենքը։ Ներկայումս Զապորոժիեի ԱԷԿ-ն ամբողջովին վերցված է ռուսական հսկողության ներքո եւ գործում է իր բնականոն հունով։ Ռադիոակտիվ ֆոնը էլեկտրակայանում գտնվում է նորմայի սահմաններում։ Օպերացիայի մեկնարկից ի վեր, ոչնչացվել է ուկրաինական 1812 ռազմական օբյեկտ եւ ենթակառուցվածք, որից 65-ը կառավարման կենտրոն կամ կապի հանգույց, 56-ը եղել են Ս-3600 կամ «Бук М-1» եւ «Оса» համակարգեր, 59-ը՝ ռադիոլոկացիոն կայաններ: