«Հրապարակ».«Աստվածների չաթ» Փաշինյանի նեղ կրուգը
PressՆիկոլ Փաշինյանը գնալով նեղացնում է վստահելի մարդկանց շրջանակը, իր քայլերը, որոշումները քննարկում է ավելի ու ավելի նեղ կազմով, քան, ասենք, Քաղապայամանգրի վարչության կազմն է, որի հետ ժամանակին քննարկում էր կարեւոր հարցերը:
Մենք ժամանակին գրել ենք, որ «Քաղպայմանագիրը» ներքին չաթեր ունի՝ ՔՊ խոհանոց եւ այլն, որտեղ տարբեր ֆորմատներով քննարկվում են հարցերը: Ամենանեղ կազմով չաթը բավականին հետաքրքիր անուն ունի՝ «Աստվածների չաթ»։ Այստեղ ընդամենը 7 ՔՊ-ական է ներգրավված․ Նիկոլ Փաշինյանից բացի, մյուս 6 «աստվածներն» են Ալեն Սիմոնյանը, վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Սիմիդյանը, Սուրեն Պապիկյանը, Հայկ Կոնջորյանը: Բոլոր հարցերը նախ այստեղ են քննարկվում, հետո տեղափոխվում են վարչության չաթ, ապա՝ ՔՊ խոհանոց:
Ի դեպ, ՔՊ-ում իսկական 37 թիվն է, անխտիր գրաքննում են բոլորին, շատերին արգելված է լրագրողներին հարցազրույցներ տալը, հեռուստատաղավարներ գնալը՝ միայն հատուկենտ ընտրյալ քարոզիչները կարող են հանրության հետ շփվել: Մյուսներն ամեն հարցազրույցից հետո սկանդալների մեջ են ընկնում եւ իշխող թիմին քաշում։