Բզկտված ԱՐՑԱԽ. ՆՈՐԱՇԵՆ. Արտակ Զաքարյան
SocityՆՈՐԱՇԵՆ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Համայնքը գտնվում է հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Հադրութ շրջկենտրոնից 5 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 78 կմ հեռավորության վրա։ Համայնքը լեռնային է, ունի 933 հա տարածք, որից 724 հա գյուղատնտեսական նշանակություն, 162 հա անտառային հողեր։
Համայնքի տարածքում է գտնվում «Քյահրիզ» աղբյուրը։ Գյուղի պատմամշակութային հուշարձաններն են՝ 1893 թվականին կառուցված եկեղեցին, 19-րդ դարի գերեզմանոցը, ինչպես նաև 9-11-րդ դարերից պահպանված խաչքարը։
Մինչ օկուպացիան, համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 159 մարդ, կար 43 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 26 աշակերտներ։