Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ փետրվարի 28-ից մարտի 6-ը
VideosԽՈՅԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս խնդրահարույց հարցերի վերաբերյալ դիմել սիրելիին եւ որոշումներ կայացնել միայն այն բանից հետո, երբ նա դրանց իր հավանությունը կտա:
ՑԼԵՐ
Հավանաբար, ձեր սիրելին կլինի հոգնած եւ տխուր: Միգուցե նա խնդիրներ ունի աշխատավայրում: Աստղերը հուշում են նրան հարցախեղդ չանել, միեւնույն է՝ ոչ մի արդյունքի չեք հասնի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեր սիրելիին շատ կարեւոր կլինի գիտակցել, որ նա էլ ձեզ համար նշանակություն ունի, որ նրա հոգատարությունն ու զգացմունքները ձեր հանդեպ իզուր չեն: Ամեն ինչ արեք, որպեսզի ձեր կեսն իրեն պետքական զգա:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Անսպասելիորեն ձեզ սիրո խոստովանություն կանի արական սեռի ձեր ընկերներից մեկը: Ու թեեւ նա հստակ գիտի, որ դուք դժվար թե միասին լինեք, այնուամենայնիվ, ձեզ հեշտ չի լինի նրան մերժելը:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Չարժե կատակել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսին են բաժանումը, մահը կամ նմանատիպ այլ բաները: Ձեր սիրելին այդ հումորը չի հասկանա եւ դեռ մի բան էլ կնեղանա ձեզանից:
ԿՈՒՅՍԵՐ
Դուք միայնակ կզգաք ձեր սիրելիի կողքին: Նրանից չեք զգա ջերմություն, սեր եւ քնքշություն ձեր հանդեպ: Միգուցե դա կապված է նրա անձնական խնդիրների հետ:
ԿՇԵՌՔՆԵՐ
Բոլոր գերբնական ուժերը ձեր կողմից կլինեն, այնպես որ՝ համարձակորեն կարող եք փորձարկումներ կատարել ձեր անձնական կյանքի հետ, ծանոթանալ նոր մարդկանց հետ եւ վիճաբանել հին ծանոթների: Միգուցե դա պտուղներ տա:
ԿԱՐԻճՆԵՐ
Վերջապես կկարողանաք մաքրել հաշիվները ձանձրալի գործերի հետ, տալ բոլոր պարտքերը եւ վերջապես ազատ լողալ, ինչպես որ երազում էիք:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեզ կթվա, թե ձեր սիրելին արժանի չէ այդ կոչմանը: Դուք պետք է վերլուծեք նրա բոլոր դրական եւ բացասական կողմերը, այնուհետ լսեք ձեր սրտի ձայնին:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Ձեզ շատ դժվար կլինի գոհացնել ձեր սիրելիին: Նա ձեզանից շատ բան կպահանջի եւ նույնիսկ երբեմն անհնարրին բաներ: Աշխատեք կատարել նրա պահանջները:
ՋՐՀՈՍՆԵՐ
Չարժե շատ խորհել այն մասին, թե ինչ ապագա է ձեզ սպասվում սիրելիի հետ: Ապրեք ներկայով, լողացեք հոսանքի ուղղությամբ եւ վայելեք ալիքների տատանումը:
ՁԿՆԵՐ
Ձեր սիրելին ամբողջությամբ կվերցնի ձեր ամեն մի քայլի պատասխանատվությունն իր վրա: Դուք կարող եք այնպես անել, որ նա կամ փոշմանի դրա համար կամ ձեր փոխարեն ամաչի: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս նման կերպ չվարվել: