Արթուր Վանեցյանի կոչը հունից հանել է իշխանության ղեկավարին
Politics«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի վարչապետ Փաշինյանին ուղղված կանգ առնելու կոչը հունից հանել է իշխող ուժի ղեկավարին: Մինչդեռ Վանեցյանն իր թվիթերյան գրառմամբ, կոչ էր անում սթափվել և ջանքերն, ավելի շատ, երկիրը ճգնաժամից դուրս բերելուն ուղղել:
Նա մասնավորպես գրել էր՝
«Ամեն ինչ ավերելն ու շուրջբոլորն ամենքի գլխին սեփական կատաղությունը լցնելը կործանման ճանապարհ է: Կանգ ա՛ռ, Նիկոլ...» :
Բայց, կարծես, Փաշինյանին ուղղված Վանեցյանի կոչը նրա դեմ քայլեր ձեռնարկելու և դեմարշի նոր ալիք բարձրացնելու առիթ է դարձել, քանի որ իշխանություններն, այնուամենայնիվ, մտահոգվելու բազմաթիվ հարցեր ունեն: Սա խոսում է նաև այն մասին, որ «Հայրենիք» կուսակցության նախագահին, իսկապես հաջողվում է կոնսոլիդացնել արտախորհրդարանական քաղաքական ուժերին և ստանձնել ըննդիմադիր առաջնորդի դերը: