Ցուկերբերգը թարմացրել է Meta-ի արժեքները
InternationalՄարկ Ցուկերբերգն իր էջում հայտարարել է Facebook-ի մայր ընկերության՝ Meta-ի առանցքային արժեքների փոփոխության մասին եւ թարմացրել ընկերության կարգախոսը։
Meta-ի ղեկավարն ասել է, որ ներկայիս արժեքները որոշվել են դեռ 2007 թվականին։ Այժմ, նրա խոսքով, ընկերությունը մետատիեզերք է, որը ստեղծում է սոցիալական կապերի ապագան:
Այսպիսով, Meta-ն ունի նոր կարգախոս՝ «Meta, metamates, me» (Մետա, մետաընկերներ, ես): Կարգախոսը, ինչպես նշում է The Insider-ը, հղում է «Ship, shipmates, self» կարգախոսին, որը նշանակում է, որ նավն առաջին տեղում է, հետո՝ անձնակազմը, եւ ապա անձնակազմի յուրաքանչյուր անդամ առանձին-առանձին:
«Meta, metamates, me․ սա նշանակում է լինել լավ առաջատար մեր ընկերության եւ մեր առաքելության համար: Խոսքը պատասխանատվության զգացման մասին է, որը մենք ունենք որպես թիմակիցներ մեր հավաքական հաջողության եւ միմյանց նկատմամբ։ Խոսքը մեր ընկերության եւ միմյանց նկատմամբ հոգատարության մասին է»,- ասել է Ցուկերբերգը։
Վերջում նա ընդգծել է, որ արժեքները ոչ միայն այն է, ինչ գրված է կայքում, այլ այն, ինչի համար բոլորը պատասխանատու են միմյանց առաջ։