Անդառնալի հետևանքներից զերծ մնալու համար անհրաժեշտ է կտրուկ փոփոխություններ մտցնել մարդկանց ապրելակերպում. Արայիկ Հարությունյան
Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում «COVID-19» նոր կորոնավիրուսի տարածման ռիսկի նվազեցմանն ուղղված պարետատան հետագա քայլերի հստակեցմանը:
«Անդառնալի հետևանքներից զերծ մնալու համար անհրաժեշտ է կտրուկ փոփոխություններ մտցնել մարդկանց ապրելակերպում՝ ամենուրեք խստացնելով վերահսկողությունը և պարետատան սահմանած կանոնները, ինչը առաջին հերթին կփոփոխի համավարակի նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը և էլ ավելի հեշտ ու արդյունավետ կդարձնի համավարակի դեմ պայքարի աշխատանքները»,- ասել է հանրապետության ղեկավարը: