«Հրապարակ».Հնարավոր է ադրբեջանական պատվիրակությունը ժամանի Երեւան
PressԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստերն այս տարի կանցկացվեն Երեւանում՝ փետրվարի 19-22-ը։ Հայաստան կժամանեն վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, էներգետիկ անվտանգության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման ու ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի, սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովների, Եվրանեսթ ԽՎ Եվրախորհրդարանի պատվիրակության եւ Արեւելյան գործընկերության երկրների անդամները։
Որոշ տեղեկություններով՝ Ադրբեջանը նախնական հաստատում է տվել իր մասնակցության առթիվ, եւ հնարավոր է ադրբեջանական պատվիրակությունը ժամանի Երեւան։ Միջոցառումը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում։