Իշխանություններին չի հաջողվի լռեցնել Գագիկ Ծառուկյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթից հետո իշխանությունը սկսել է հակահարված տալ բոլոր ուղղություններով: Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն, վարչապետ Փաշինյանը, նույնիսկ ասել է, որ ԲՀԿ-ի կողմից որևէ քայլ ձեռնարկելու դեպքում կոչնչացնի բոլորին:
Դրան հաջորդեց համացանցային գրոհը Գագիկ Ծառուկյանի ու իր ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչների վրա: Սոցիալական ցանցերով տեղեկություններ տարածվեցին, որին հասարակությունը այդպես էլ չարձագանքեց, հասկանալով, որ այն տեղեկատվական տեռորի վառ արտահայտված դրսևորում է և պետք չէ նման ձևերով կանգնեցնել քաղաքական ուժին:
Այս ամենը խոսում է այն ասին, որ թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ իր գլխավորած քաղաքական ուժը լինելով բավականին կազմակերպված և հզոր ուժ, իսկապես, ի վիճակի է երկրում իրավիճակ փոխել: Եվ դա է պատճառը, որ իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են, փորձելով Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրել: Արձանագրենք նաև, որ եթե իշխանությունների այս մարտավարությունը չփոխվի, վիճակը կարող է է՛լ ավելի սրվել, ինչը ձեռնտու չէ ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ ճգնաժամի մեջ գտնվող երկրին: