Ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտել է ադրբեջանական ԶՈՒ-ն. ԱՀ ՊԲ
SocityԱդրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները իբր կրակ են բացել ադրբեջանական Ղափանլու բնակավայրի ուղղությամբ, կեղծ են և ոչ մի առնչություն չունեն իրականության հետ:
Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը, իրականում, նշված հատվածում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից:
Արցախի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ փաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածություններին և կոչ անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ նման տեղեկատվական խարդավանքներից: