Ծաղկաձորի դահուկուղում մահացած 12-ամյա տղան Գերմանիայի քաղաքացի էր. մանրամասներ
SocityՀայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 5-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի փաստով, գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ ժամը 15:40-ին «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղի, որտեղ անչափահաս երեխան սահելիս վայր է ընկել և գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմանում, Գերմանիայի Դաշնության Հանրապետության քաղաքացի 12-ամյա Սմբատ Ֆ.-ն, որը հանգստանում էր Ծաղկաձոր քաղաքի «Արարատ» հյուրանոցային համալիրում, Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 1-ին կայանի դահուկուղով դահուկներով սահելու ընթացքում կորցրել է կառավարումը, ապա դուրս եկել դահուկուղուց և հարվածել ցանկապատի սյանը: