Սեփական փորձը մեզ կօգնի որոշ օգտակար հետևություններ անել. վարչապետ
Այսօր մեր ընտանիքը ստացել է կրկնակի թեստերի բացասական պատասխան, ինչը նշանակում է որ մենք առողջացել ենք կորոնավիրուսից: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ այսօր կեսօրից վերադարձել է լիարժեք աշխատանքի։
«Առաջին բացասական պատասխանը մենք ստացել էինք երեկ՝ կիրակի օրը, այսօր կեսօրին ստացել ենք կրկնակի թեստի պատասխանը՝ երկուսն էլ բացասական։ Մենք դրական ախտորոշվել էինք նախորդ կիրակի։ Եվ 7 օր անց բացասական թեստի առկայությունը մեզ ստիպում է, որպեսզի վերանայենք մեր վարակվելու ժամկետների ու հանգամանքների մասին պատկերացումները։ Իհարկե, մենք դրանով զբաղվում ենք, և սեփական փորձը մեզ կօգնի որոշ օգտակար հետևություններ անել, և այն հետևությունները, որոնք հանրային առումով օգտակար կլինեն, կկիսենք նաև հանրության հետ»,- ասաց Փաշինյանը։