Մեր զոհված ընկերների սխրանքները մեզ պարտավորեցնում են առավել քան երբևէ հզորանալ. Արման Վարդանյան
Socity«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Հզոր և մարտունակ բանակը մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգության երաշխավորն է։ Մենք բոլորս պետք է շարունակենք օգնել և աջակցել մեր բանակին։
Մեր զոհված ընկերների սխրանքները մեզ պարտավորեցնում են առավել քան երբևէ հզորանալ և հոգ տանել Հայաստանի անվտանգության և մեր ժողովրդի բարօրության մասին։
Փառք ու պատիվ մեր հերոսներին։
Աստված պահապան, և կեցցե՛ Հայոց բանակը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վարդանյանը։