Ի նշան բողոքի, 7 օրով հրաժարվում եմ «սահմանափակված» որևէ հաստատություն այցելելուց. իրավապաշտպան
Alternative opinionԻ նշան բողոքի, 7 օրով հրաժարվում եմ «սահմանափակված» որևէ հաստատություն այցելելուց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Այսօր 2 սրճարան եմ այցելել։
— Մեկում պահանջեցին QR կոդը ընդամենը ցույց տալ, իսկ մյուսում՝ նաև սկանավորեցին։
— Երկուսում էլ ասեցին, որ շատ հաճախորդների «հետ են ուղարկել»՝ պատշաճ փաստաթղթեր չունենալու համար։
— Երկուսում էլ ամենևին ոգևորված չէին նոր պահանջներով։
Այս անիմաստ նոր գլխացավանքը՝
— վնաս է բիզնեսին
— սահմանափվկում է տեղաշարժման ազատությունը
— սահմանափակում է անձնական կյանքի գաղտնիությունը (privacy)
ԻՍԿ ՈՐՊԵՍ ՀԱԿԱԿՇԻՌ՝ ամենևին էլ ապացուցված չէ դրա արդյունավետությունը։
Ամեն դեպքում, ի նշան բողոքի, 7 օրով հրաժարվում եմ «սահմանափակված» որևէ հաստատություն այցելելուց։ Միակ բացառությունը գրադարանն է, քանի որ դրան այլընտրանք չկա։
ՀԳ. Հուսով եմ՝ տանը հաց դնելու համար QR կոդ, հեռախոսի պառոլ կամ բանկային քարտի դուբլիկատ պահանջելու պահանջ չեն սահմանի»,- գրել է նա։