Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

ԵՄ-ից պատվիրակության այցը տարածաշրջանին ԵՄ նոր հայացքի դրսևորումն է, առաջիկա ամիսներին ԵՄ-ն որոշ գործընթացներ կնախաձեռնի․ փորձագետ

International

2021 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, իսկ դեկտեմբերի 16-ին՝ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ կազմակերպված Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո առաջին անգամ եվրոպական պատվիրակություն է ժամանել տարածաշրջան։

Նախ հիշեցնենք, որ դեկտեմբերին Միշելի նախաձեռնությամբ կայացած հանդիպման արդյունքներով տարածված հաղորդագրության համաձայն, կողմերը նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կետերի իրագործմանն իրենց հավատարմությունը։

Շառլ Միշելը, հայտարարության համաձայն, ընդգծել էր, որ առանցքային հումանիտար հարցերի լուծումը որոշիչ նշանակություն ունի, ողջունել էր Ադրբեջանի կողմից տասը հայ ձերբակալվածների ազատ արձակումն ու ականապատ դաշտերի մնացած բոլոր քարտեզների տրամադրումը, կոչ էր արել ամբողջապես և արագ կերպով լուծել բոլոր առանցքային հումանիտար հարցերը, ինչպիսիք են մյուս ձերբակալվածների ազատ արձակումը և անհետ կորածների ճակատագրի լուծումը՝ ընդունելով, որ երկու կողմերի հումանիտար ժեստերը նույնպես նպաստում են վստահության ամրապնդմանն ու օգնում են ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղության ու հաշտեցման առաջխաղացմանը: Նա վերահաստատել էր, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել մարդասիրական ականազերծման ջանքերին, այդ թվում՝ փորձագիտական խորհրդատվությունների տրամադրման ու հակամարտությունից տուժած բնակչությանը վերականգնման ու վերակառուցման հարցում օգնություն ցուցաբերելու միջոցով։ Ինչ վերաբերում է երկաթուղային հաղորդակցությանը, ապա Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները որոշել էին ձեռնամուխ լինել դրա վերականգնմանը։

Բրյուսելում դեկտեմբերյան բարձրաստիճան եռակողմ երկու հանդիպումներից հետո Հայաստան են ժամանել Ֆրանսիայի նախագահի գրասենյակի խորհրդական Իզաբել Դյումոնի և Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությունը, ում ընդունել են Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը։ ՀՀ Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին:

«Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, ինչպես նաև Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Իսկ ՀՀ ԱԳՆ կայքում նշվում է, որ հանդիպման ընթացքում շեշտվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկման վերաբերյալ: Այս առումով, նախարար Միրզոյանը կարևորել է Սոչիի եռակողմ հայատարարությամբ ամրագրված և Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ բրյուսելյան հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Ընդգծվել է նաև հրադադարի ռեժիմի լիակատար պահպանման, ինչպես նաև՝ Ադրբեջանի բարձր ղեկավարության կողմից ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում, հավելելով, որ հայկական կողմը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման շուրջ բանակցությունների լիարժեք վերսկսումը: Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ-ին ու ՌԴ-ի միջոցով նաև Ադրբեջանին է փոխանցել հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացը հանձնաժողովով սկսելու հարցի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ, որոնք ադրբեջանական կողմը նախապայմաններ է որակում։ Այս գործընթացին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրներում փորձագիտական խորհրդատվություն էր խոստացել նաև ԵՄ-ն։

168am-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն ասաց, որ ԵՄ ներկայացուցիչների այցը Հայաստան ու Ադրբեջան պետք է դիտարկել՝ որպես պլանային, աշխատանքային այց, որի նպատակը ծանոթանալն է տարածաշրջանում իրավիճակին Միշելի ու Մակրոնի նախաձեռնությամբ հանդիպումներից հետո։

Ըստ նրա, ԵՄ խորհրդի նախագահի հետ հանդիպման օրակարգը դատարկ չէր, ավելին, այդ հանդիպմամբ ԵՄ-ն իրեն առաջարկեց՝ որպես կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումներ իրականացնող միջնորդ։

«Պրակտիկ ուղերձը և ԵՄ դերը ներկայումս դա կարող է լինել։ Պարզ էր նաև այն, որ ԵՄ-ն դանդաղ, բայց կայուն կերպով արդեն մեկ տարուց ավելի շարունակում է աշխատել հակամարտության գոտում տարբեր մեխանիզմներով ու հետևողական է լինելու հանդիպման պայմանավորվածությունների իրագործման հարցում։

Կարծում եմ՝ որոշակի տեսլական քննարկվել է, թե ինչպիսին է լինելու ԵՄ դերը վստահության կերտման գործընթացում, և այս պատվիրակության այցի նպատակն է այդ ուղղությամբ աշխատելը, որպեսզի ԵՄ դեկտեմբերյան օրակարգը հաստատվի ու շարունակվի։ Կարևոր է արձանագրել նաև այն փաստը, որ ԵՄ-ն աշխատում է՝ որպես առանձին խաղացող, գուցե այս հանգամանքը թուլանա, երբ սկսի աշխատել ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Չնայած ես նաև այն համոզմանն եմ, որ անկախ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքից՝ ԵՄ-ն դեռ շարունակելու է նույն դինամիկայով աշխատել Հայաստանում ու Ադրբեջանում։ Եվ այդ մտքին ԵՄ-ում հանգեցին գլխավորապես պատերազմից հետո։ Բայց դեռ ոչ բոլոր հաշվարկներն են տեղին, քանի որ վստահության մեխանիզմների վրա աշխատելը ԵՄ-ին չի տալու տարածաշրջանում այն ազդեցության մակարդակը, որը նա ցանկանում է։ Այս հարցերում Արևմուտքն ընդհանուր առմամբ էապես զիջում է Ռուսաստանին, ինչպես նաև Թուրքիային։ Սակայն այս փուլում կարելի է արձանագրել, որ ԵՄ-ն իր նախկին քաղաքականությունից ավելի ակտիվ է այսօր, իսկ ԵՄ-ն այնպիսի կառույց է, որի քաղաքականությանը փոփոխությունների անհրաժեշտությունը հասնում է շատ դանդաղ, ու դա ունի բազմաթիվ խնդիրներ։

Ուստի հաշվի առնելով իր ներքին ու արտաքին առաջնահերթ մարտահրավերները ու նախկին դիրքորոշումները, կարելի է ասել, որ ԵՄ-ն ցանկանում է և որոշ տեղերում աշխատում է Հայաստանի ու Ադրբեջանի հետ, դուրս չի մղվում տարածաշրջանից, որի վտանգը կար պատերազմի հետևանքով։ Ու կարծում եմ՝ այս այցը ԵՄ-ի այդ նոր հայացքի դրսևորումն ու շարունակությունն է, որից կարող են ենթադրել, որ այս տարի և առաջիկա ամիսներին ԵՄ-ն որոշ գործընթացներ կնախաձեռնի կամ կմասնակցի արդեն իսկ ընթացող երկխոսություններին։

Պատերազմից հետո ԵՄ-ից մեկ տարի պահանջվեց, որպեսզի կարողանա մոտենալ հակամարտությանը, իսկ այս տարի արդեն միջնորդական կոնկրետ ջանքերի ականատեսը կլինենք»,- ասաց նա։

AraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and IdramAraratBank Joins Social Impact Award 2025 Summit in LjubljanaIDBank issued the 1st tranche of bonds of 2026Ucom Supports the Development of Space Engineering in Armenia Prioritizing Information Security: IDBank and Idram Support APOCALYPSE CTF 2025IDBank's Representative, Innesa Amirbekyan Appointed Co-Chair of the ICC Banking Commission Task Force on GuaranteesUcom General Director Ralph Yirikian Awards Certificates to Participants of Cybersecurity Training Course Acba and Proparco mark one year of partnership, strengthening rural financing and Armenias’s economic resilienceAraratBank and Arca's joint campaign has endedIDBank: A Pioneer of Digital Banking and Innovation in ArmeniaGRAWE Group and C-Quadrat Investment Group have announced plans to acquire 100% of LIGA Insurance Company in Armenia Ucom Supports the Annual “Capture the Flag 2025” Cybersecurity Competition Financially Literate with Idram and IDBank: Next Stop – Nairi CampIdram received a permit to establish and operate the Armenian payment and settlement QR system IdramNetUcom Completes the Deployment of its 5G Network Across All Cities of Armenia Firebird, Inc. Secures U.S. Export License and Announces Dell Technologies as a Technology Partner, Establishing Major Milestones in Armenia’s AI and Digital FutureIDBank Receives Permission to Open a Representative Office in the United StatesRoboTon 2025 Competition Held with Idram’s Sponsorship“Armenian potential in Spain: Arman Mayilyan as a guest on the ‘Armenian Diaspora Communities’ program.” Final Results of the 20th Annual International Microelectronics Olympiad AnnouncedUnibank's VISA DIGITAL cards are now free Arca National Payment System, Bank of Georgia and Ameriabank Signed a Memorandum of UnderstandingIdram has been awarded the prestigious “Beyond Payments Awards” by Ant InternationalSTEM Acceleration Award 2025 Held with Idram’s SupportSolar Power is Generated in Kechut Community Through the Efforts of Ucom and SunChild Idram Announces Partnership with WeChat PayAraratBank: Transfer Your Mortgage Loan and Repay It on Attractive Terms: JOIN US“The Power of One Dram” as the Main Supporter of the National Hackathon AI4Biodiversity: AI Solutions for NatureSpeed-Mentoring Event Accelerates Green Innovations within the Ucom Fellowship Program Ucom Supports the Development of High-Tech Education in Armenia Dalan Technopark announces its first bond issuance. Placement Partner is Cube Invest Idram Junior Participants Receive Prizes: The First Junius Financial Literacy Competition ConcludesLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future Foundation5,312,038 AMD for “Symphonic Forest”: the November beneficiary is AI4Biodiversity: AI Solutions for Nature, a national hackathonUcom’s Green Initiative Reaches Urtsadzor AraratBank Honoured with STP Award by Commerzbank AG Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej Times