Գագիկ Ծառուկյանն ու իր ողջ թիմը ջանք չեն խնայում մարդկանց ձեռք մեկնելու համար
SocityԹեև դեռ չի ամփոփվել, թե արտակարգ իրավիճակ հայտարարելուց հետո մինչ օրս «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից ինչքան օգնություն է տրամադրվել անապահով ընտանիքներին, սակայն, պանդեմիայի առաջին իսկ օրից հիմնադրամի աշխատակիցներն ամենօրյա ռեժիմով, զինվորական ճշգրտությամբ շրջում են հանրապետության ողջ տարածքով և օգնություն տրամադրում կարիքավոր ընտանիքներին:
Դրանից բացի, հիմնադրամի ջանքերով կազմակերպվում է նաև խորհրդատվություն, իսկ հեռախոսակապի հնարավորությունից զրկվածներին տրամադրվում են հեռախոսներ: Այս ամենին զուգահեռ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ակտիվ մասնակցում են խորհրդարանական քննարկումներին և օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալիս: Ասել է, թե Գագիկ Ծառուկյանն ու իր ողջ թիմը ջանք չեն խնայում մարդկանց ձեռք մեկնելու և օգնելու համար, որը բարձր գնահատականի է արժանանում նաև հասարակության կողմից: