Ահավոր ծիծաղելի սրացումներ կան այս օրերին համացանցում. Նարինե Մանուկյան
SocityԱկամա մտաբերում եմ «Զակավկազկաբել» գործարանի գլխավոր ինժեներ պապիկիս պատմածները, թե ինչպես 90ականների սկզբին «պետականամետ» գործիչները թալանեցին այդ և մյուս բոլոր կարևորագույն գործարանները, քանդեցին ու էժան վաճառեցին թանկարժեք գույքն ու ստանոկները, հորս` Յուզբաշյանի ժամանակներից աշխատած ԱԱԾ սպայի պատմածները, թե ինչ քաոս սկսվեց ծառայությունում ու ինչ «կադրեր» եկան փոխարինելու իսկական որակյալ պրոֆեսիոնալներին, տատիկիս` Երևանի Կենդանաբանական Այգու 15 տարվա տնօրենի պատմածները, թե ինչպես բարձր պաշտոնների դրված «մարդիկ» չգիտեին, որ առյուծն ու վագրը միս են ուտում ...
Թե ինչպես տգետ անծագում ոչնչությունները «արդար» ձևով հարստացան, հղփացան, լողացան ու հիմա «մարդ» են համարվում... Թե ինչպես քեռուս նման փայլուն գիտնականները հեռացան երկրից, որ մարդավարի, այլ ոչ թե կիսասոված ապրեն, տասնյակ հազարավորներ...
Թե ինչպես գիտակրթական ոլորտը տոտալ կազմաքանդվեց ու բռնաբարվեց...
Ու կարդում եմ ստատուսներ` մի գովք, մի ձոն ))) Կարծում են «գեղից մարդ չկա» էլի, բանա ասենք )))
Մեղքս գալիս են, տեսնես էդ անձի պաշտամունքը, որ աղանդի նման անցնումա սերնդեսերունդ, դեռ երկարա՞ շարունակելու քայքայել մեր Հայրենիքը...