Լապորտան լավատեսորեն է տրամադրված Հոլանդի տրանսֆերի հարցում
Sport«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մի քանի հանդիպում է ունեցել գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ կապված Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխության հետ։
Esport3-ը հայտնում է՝ Լապորտան վստահ է, որ 2022 թվականի ամռանը նորվեգացու հետ պայմանագիր կկնքի:
Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո, սակայն Ռայոլան 100 միլիոն եվրո է պահանջում: Բացի այդ, այդ գումարին կարող է գումարվել 40 միլիոն եվրո, որը պետք է բաժանվի գործակալի և խաղացողի հոր միջև։ Էրլինգի աշխատավարձը տարեկան կարող է կազմել մոտ 30 միլիոն եվրո։
Նշվում է, որ չնայած կատալոնական ակումբի ծանր ֆինանսական վիճակին, Լապորտան լավատեսորեն է տրամադրված Հոլանդի տրանսֆերի հարցում։