Սուրբ Ծնունդը հույսի, մխիթարության և փրկության ավետիս է. Գագիկ Ծառուկյան
SocityԹող Տերը խաղաղություն պարգևի ամենքիս՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,- գրում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր Սուրբծննդյան ուղերձում:
«Ջերմորեն շնորհավորում եմ հավատավոր հայ ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության հրաշափառ տոնի առթիվ: Սուրբ Ծնունդը հույսի, մխիթարության և փրկության ավետիս է:
Թող բոլորիս օջախներում Սուրբ Ծննդյան օրհնությունը և զորությունը տիրի: Թող Տերը խաղաղություն պարգևի ամենքիս՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ.
Օրհնյալ է Ծնունդը Քրիստոսի»,- ասվում է ուղերձում: