Հայ ուսուցիչները հաղթող են ճանաչվել «Դպրոց առանց սահմանների» միջազգային մրցույթում
SocityՌուսաստանի Դաշնության կրթության նախարարության կողմից կազմակերպված «Դպրոց առանց սահմանների» միջազգային մրցույթում ամփոփվել են արդյունքները։
Մրցույթի երկրորդ փուլին մասնակցել են ԱՊՀ 9 երկրներ։ Շնորհանդեսների արդյունքների հիման վրա միջազգային ժյուրին որոշել է «Դպրոց առանց սահմանների» ծրագրի հաղթողներին։ Մրցույթի հաղթող են ճանաչվել չորս երկրների ուսուցիչներ, այդ թվում Հայաստանից՝ Կարինե Սարգսյանը։
Ժյուրին նշել է հաղթողների աշխատանքի բարձր մակարդակը և առաջարկել նրանց զարգացնել ԱՊՀ երկրներում ռուսաց լեզվի դասավանդման մեթոդաբանության մեջ գործնական դասընթացների դերը։ Հաղթողների մրցութային աշխատանքները կհրապարակվեն մրցույթի պաշտոնական էլեկտրոնային հավաքածուում։
Հավաքածուն կներառի նաև «Դպրոց առանց սահմանների» մրցույթի դափնեկիրների մանկավարժական նախագծերը, որոնք ժյուրին նշել է մրցույթի անվանակարգերում։ «Ռուսաց լեզվի դասավանդման նորարարական մոտեցման համար» անվանակարգում մրցույթի դափնեկիր է դարձել Հայաստանից Վահան Սահակյանը։
Մրցույթի եզրափակչի բոլոր մասնակիցները պարգևատրվել են դիպլոմներով և դրամական պարգևներով։