Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԱԾ աշխատակիցներին
Alternative opinionԱլեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն Արմեն Աբազյան, ծառայության աշխատակիցներ, վետերաններ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ: Անվտանգությունը մեր երկրի կարևորագույն առաջնահերթությունն է, և դուք ձեր մշտական գործունեությամբ ապահովում եք դրա իրականացումը: Ձեր առաքելությունը ոչ միայն մեծ պատասխանատվություն է, այլև՝ պատիվ և ամուր պետականության երաշխիք: Մաղթում եմ հանրային վստահության առավել բարձրացում եւ ամրապնդում, ինչը ձեռք եք բերել մասնագիտական բարձր որակների և տարիների ծառայության շնորհիվ: