Ադրբեջանից հայրենիք վերադարձած գերիներից երկուսը Գյումրիից են
SocityԱդրբեջանից այսօր հայրենիք վերադարձած գերիներից երկուսը Գյումրիից են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Հայրենադարձված 10 ռազմագերիներից Գալստյան Հրաչիկը եւ Պետրոսյան Սեւակը Գյումրիից են։ Նրանք վերադարձվել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Լիահույս եմ, որ հաջորդ խմբով հայրենիք կվերադառնան նաեւ Խծաբերդում գերեվարված մեր եղբայրները»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ գերությունից վերադարձածներն են Հրաչիկը Գալստյանը, Մկրտիչ Դիլանյանը, Գագիկ Հարությունյանը, Ռադիկ Պողոսյանը, Անդրանիկ Ղեւոնդյանը, Արթուր Նազարյանը, Մարատ Շահինյանը, Սեւակ Պետրոսյանը, Կարլեն Ստեփանյանը եւ Հայկ Վասիլյանը: