Երբեք չեմ մոռանա այս օրը. Ալեն Սիմոնյան
Alternative opinionԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Տարօրինակ է հնչում, բայց տպավորություն էր, որ ամեն բան կանգնել է, սառել, չկար քամի, չկար ձայն, չկար մեքենայի ձայն, միայն մարդիկ էին: Հայ մարդիկ, ովքեր մեզ տեսնելով սկսեցին մոտենալ, հավաքվել մեր շուրջ, դուրս գալ ծառերի շվաքից ու պատերի մոտից և շրջապատեցին: Հրապարակը անհասկանալի ձևով մեկ րոպեում լցվեց: Խոսել, ասել որևէ բան պետք չէր, բոլորը ամեն բան գիտեին, հասկանում էին: Բոլորի դեմքին ցավ ու տանջանք էր, մարդիկ եկել էին ասելու, որ մենք կանք, որ մեզ ոչնչացնել չի լինի, որ մենք միասին ենք:
Ամբողջ երթի ընթացքում հուզմունքը, հպարտությունն ու ցավը միաժամանակ խեղդում էր, դիմակը թաքցնում էր արցունքները: Ծով երթը քայլում էր, քայլում էր ու հավատ բերում բոլորիս:
Երբեք չեմ մոռանա այս օրը, երբե՛ք: