Նշվել է Ամերիկայի հարստության պատճառը
Econoмицс«ԲԿՍ ներդրումների աշխարհի» ներդրումային ռազմավարությունների վարչության պետ Մաքսիմ Շեյնը հայտարարել է, որ ԱՄՆ-ին հաջողվում է այսքան երկար ժամանակ մնալ հաջողակ երկիր այն բանի պատճառով, որ ինչպես պետությունը, այնպես էլ քաղաքացիները շատ են պարտք վերցնում: Այս մասին նա հայտարարել է «Փրայմ»-ի հետ զրույցում, հաղորդում է Gazeta.ru-ն:
Փորձագետի խոսքով, ԱՄՆ պարտքը հասել է տիօեզերական չափերի՝ 28 տրլն դոլարի: Միաժամանակ ակտիվորեն պարտք են վերցնում նաեւ այդ երկրի քաղաքակացիները, բայց նրանց եկամուտներն աճում են ավելի դանդաղ, քան պարտքի բեռը:
Սակայն իրավիճակը մնում է հավասարակշռված, քանի որ ամերիկյան կառավարությունն ունակ է սպասարկել պարտքերը: Այսպես, բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար ԱՄՆ-ն պարտատոմսեր (US Treasuries) է թողարկում, որոնք համարվում են վստահելի ֆինանսական գործիք, որոնցում ներդրումներ են անում շատ ներդրողներ եւ կառավարությունը: Իրենց դերն ունեն նաեւ ցածր տոկոսադրույքները, ինչպես նաեւ անսահմանափակ քանակությամբ դոլար տպելու հնարավորությունը, հավելել է Շեյնը: